Իրանական «Գերան-2» ԱԹՍ-ները փոխո՞ւմ են ուկրաինական պատերազմի ընթացքը
«Մեկ ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ իրանական անօդաչու սարքերը շուտով ծառայության կանցնեն ռուսական բանակում։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես հերքվեց։ Ավելի ուշ որոշ ականատեսներ հաստատել են այն փաստը, որ Իրանից մի քանի բեռնատար ինքնաթիռների վայրէջք են կատարել Ռուսաստան։ Առայժմ մենք հաստատ գիտենք սեպտեմբերի 9-ին, 12-ին, 15-ին և 17-ին Ռուսաստանում վայրէջք կատարած ինքնաթիռների մասին։ Ըստ երևույթին, նրանք ԱԹՍ-ների նոր խմբաքանակ են բերել»,-ասվում է chelyabinsk-news.ru կայքում հրապարակված ծավալուն հոդվածում։
Կայքը հայտնում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը կամիկաձե տեսակի են, սակայն, ի տարբերություն իրենց ամերիկյան տարբերակի, դրանք ունեն ավելի մեծ արագություն և ավելի հզոր մարտական լիցք։
«Այդ «Շահեդ-136» անունով անօդաչու սարքերը ռուսական ռադիոտեղայնացման մեջ կոչվում են «Գերան-2»։ Այս անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արդեն հաստատապես հայտնի է։ Ուկրաինացի զինվորականները ցուցադրել են նման անօդաչու թռչող սարքի պոչամասի մի բեկոր, որը ոչնչացրել է հետևակի մարտական մեքենան՝ բառացիորեն կիսելով այն։
Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ Ռոդիոն Կուլագինը ամերիկյան պարբերականին հայտնել է, որ Ուկրաինան դեռ ի վիճակի չէ պայքարել այդ անօդաչու սարքերի դեմ։ Նա օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ տրամադրել նման անօդաչու սարքերի հետ գործ ունենալու համար, կամ ազդել Ռուսաստանին այդ անօդաչու սարքերի մատակարարման վրա։ Ըստ ամենայնի, իրանական անօդաչու սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում։
Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ ամերիկյան MLRS HIMARS-ը Ռուսաստանի համար խնդիր է դարձել ուկրաինական մարտի դաշտում։ Սակայն Ռուսաստանն այժմ ունի հակակշիռ՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի տեսքով։ Փորձագետները նաև վստահ են, որ այս անօդաչուների առկայությունը մեծապես կփոխի պատկերը մարտի դաշտում, և՝ ոչ հօգուտ Ուկրաինայի»,-ասվում է հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է F-16 կործանիչների, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, Grey Eagle անօդաչուների մատակարարումը.
- Շխագոշև․ Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո ՆԱՏՕ-ում պառակտում կսկսվի
- Ստոլտենբերգ. Ուկրաինան կկորցնի անկախությունը, եթե դադարեցնի ռազմական գործողությունները
- Մենք Ուկրաինայի կողքին ենք. թուրքական «Baykar»-ը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը
- Թուրքական ԱԹՍ-ն հարձակվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ավտոշարասյան վրա
- Իրանի ԶՈւ-ն զորավարժություններին կիրառել է նոր «Karrar» տանկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան