Կրեմլը մեկնաբանել է Կադիրովի՝դաշնային շրջաններին ուղղված «ինքնամոբիլիզացման» կոչը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պաշտպանության նախարարությանն է վերահղել այն հարցը, թե ինչպես կարելի է գնահատել Ռուսաստանի դաշնային շրջաններին ուղղված Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի «ինքնամոբիլիզացման» կոչը։
«Այստեղ դա պետք է գնահատել ռազմական մասնագետների տեսանկյունից, դա պետք է մեկնաբանի պաշտպանության նախարարությունը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակը։
Սեպտեմբերի 15-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների ղեկավարները պետք է օգնեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (SVO) անցկացմանը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դաշնային պետություն է, որտեղ տարածաշրջանները կարող են լինել ցանկացած նախաձեռնության հեղինակը։
«Եվ այսօր այդ նախաձեռնություններից մեկը պետք է լինի «ինքնամոբիլիզացումը»,-գրել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Հարակից հրապարակումներ`
- Կադիրովի կոչը՝ «գնալ Կիև և գրավել այն»
- Ադրբեջանցիները Կադիրովին՝ «ազգի դավաճան»
- Կադիրովը 10 հազար մարտիկ է հավաքել Գրոզնիի հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան