
Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, այսօր Նյու Յորքում տեղի կունենա Արարատ Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով եռակողմ հանդիպում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ