Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ
Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ընթանում է օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հայտնել է, որ քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենալու փակ՝ չլուսաբանվող ձևաչափով. լրատվամիջոցների հայտագրում և մասնակցություն նախատեսված չէ:
Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ առաջիկայում նախագահ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի անցկացման վայրի և ժամի մասին նախապես լրացուցիչ կհայտնեն։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանը հրապարակել է՝ երբ հայրը կհանդիպի քաղաքացիներին
- Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Լևոն Քոչարյանը
- Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը պահանջում են հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան