10:13 19/09/2022 Հայաստան

Ստեփան Դանիելյան. Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Լրջագույն վտանգ

Հնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։
Հայաստանի արևմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ, չհաշված ռեզերվները։ Հարավային սահմանին 45 000 իրանական բանակ, չհաշված ռեզերվները։ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության։ Հայաստանում բզկտված, բոլորից վատ զինված մեր բանակն է և մի քանի հազարանոց ռուսական բազան, իր դրոշով։ Դրանցից ոչ մեկը ՀԱՊԿ-ի զորքը չէ, ամեն մեկն իր ազգային դրոշի տակ է հանդես գալիս։

Որն է խնդիրը

Խնդիրն Իրանն է, որի հետ միջուկային պայմանագիր կնքել չի ստացվում։ Իրանը չի կանգնելու, ստեղծելու է միջուկային զենք, եթե արդեն չի ստեղծել, հաջորդ քայլով այդ ճանապարհն են ընտրելու Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։ Այդ երկրներն ներքին կարգով այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Դա անդառնալիորեն փոխելու է ողջ անվտանգային պատկերը մեր ռեգիոնում ու ողջ աշխարհում, նաև ի չիք է դարձնելու Իսրայելի անվտանգության հիմնական երաշխիքը։ Իրանի գործոնը կարելի է չեզոքացնել Ադրբեջանի ու Իրանի ադրբեջանցիների միջոցով, այն ներսից պայթեցնելով, դրա համար Ադրբեջանին զինում են ու դրա համար դրսի ուժերը կազմակերպեցին 2020-ի պատերազմը։ Հիմա նոր, ավելի մեծ պատերազմ է կազմակերպվում։

Ինչ է ուզում Ադրբեջանը

Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններում անցել է կարմիր գծերը։ Պատահական չի, որ Ադրբեջանին Ռուսաստանը ստիպել է երկու պայմանագիր կնքել, որտեղ Ադրբեջանը պարտավորվել է պայմանագրերի կողմերի դեմ որևէ երրորդ երկրի զինված ուժեր իր տարածքում թույլ չտալ, դա ռուս-ադրբեջանական այս տարվա պայմանագիրն է, նաև այս տարվա Կասպյան երկրների միջև կնքված պայմանագիր։ Ըստ էության, այդ պայմանագրերը հիմա չեն գործում, բայց երբ պետք լինի, այդ պայմանավորվածությունների խախտման հարցը բարձրացվելու է։
Ադրբեջանին պետք է Թուրքիայի հետ սահման, իր վերահսկողության տակ, Թուրքիայի միջոցով իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն,ապագայում, միջուկային Իրանի դեմ դա էլ չի օգնի, դրա համար շտապում է, մինչև Իրանի միջուկային երկիր դառնալը։ Սա Ադրբեջանի համար գոյության կռիվ է։
Ադրբեջանը գիտի, որ ինքը սահմաններ է անցել, Ռուսաստանը հիմա թույլ է, բայց Իրանը վճռական է տրամադրված, որովհետև Իրանն էլ է մեծ վտանգի մեջ ու նահանջել չի կարող։ Ադրբեջանը քիչ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու համար։

Ինչու Հայաստան եկավ Սև Կարապ Նենսի Փիլոսին

Նենսի Փիլոսին միշտ եղել է հայկական շահերի պաշտպան, ինչն իրեն ու Դեմոկրատներին բերել է լրացուցիչ ձայներ, սակայն Նենսին նաև  պատերազմի բազե է, հիշենք նրա թայվանական այցը, մինչ այդ, մոտ երեսուն տարի առաջ Չինաստանի ուսանողական ապստամբների այցը Ծյանանմին հրապարակում, հիմա էլ եկել է Հայաստան «ավտորիտար» երկրների դեմ պայքարելու, սակայն տոտալիտար Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ԱՄՆ-ն չի էլ դատապարտում, այլ ճիշտ հակառակը, զինում է, նաև մեր անվտանգության առումով չտալով որևէ խոստում, որովհետև Իրանի դեմ պատերազմ է պետք հրահրել ու այդ մեծ պատերազմը կազմակերպում են մեր տարածքում։ Մեր զինվորների կյանքերով, մեր ավերվեց գյուղերի ու քաղաքների, մեր կորստի առջև հայտնված պետականության հաշվին են «ավտորիտար ռեժիմների» դեմ պայքարում։ 2008-ի Վրաստանի դասն ու այսօր ավերվող Ուկրաինայի օրինակը պետք է մեզ համար դաս լինի։ Չպետք է թույլ տանք, որ մեզ օգտագործեն ու մսաղացի մեջ ներքաշեն։

Ներքին թշնամիները

Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են  հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Խնդիրն Իրանն է ու ինչպես տեսնում եք, ոչ Իրանը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջսնը ՀԱՊԿ-ի անդամ չեն, ուզում եք դուրս եկեք, ուզում եք մնացեք, դրանով ոչ մի հարց չի լուծվում, հակառակը, կան դեպքեր, երբ անգամ մկան չիշիկն է կարողանում կշեռքի նժարը մի կողմ թեքել։ Նաև հիշեք, Արցախի հայերին, որոնց վտանգի տակ եք դնում։  Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալն թուրքական օրակարգ է։ Սաստեք դրանց բոլորին, հիմա որևէ կտրուկ քայլ պետք չի անել, միակ քայլ, որը պետք է անել, դա կառավարության հրաժարականն է, սակայն ինչի համար կազմակերպված կենտրոն չի ձևավորվում, սակայն այս վտանգի պահին ինքնակազմակերպման կենտրոններ են սկսել ձևավորվել, ինչն այս վիճակում  առողջ գործընթաց է։ Մեզ պետք դիմանալ մինչև գարնան սկիզբ, երբ իրավիճակը փոխվի։
Սա արևմտամետ-ռուսամետի կեղծ օրակարգ չի, սա գոյության հարց է։

Հ.Գ. Ցավոք, ես հիմա Եվրոպայում եմ գտնվում (10 օրով, կոնֆերանսի եմ մասնակցում), հեռախոսով եմ գրում, չեմ կարող եթեր դուրս գալ ու ավելի մանրամասն իրավիճակը ներկայացնել, սակայն կարծում եմ, որոշ չափով ներկայացրեցի վիճակը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}