Վրաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է Ծալկայի կիրճը
Վրաստանի ամենահայտնի պահպանվող տարածքներից են Պրոմեթևսի քարանձավը, Մարտվիլիի կիրճը, Սաթապլիան և Ծալկայի կիրճը: Այս մասին Interpressnews-ին հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին։
Նրա պարզաբանմամբ, միայն Ծալկայի կիրճ, որը բացվել է այս տարվա հունիսին, այցելել է 77 528 այցելու, որոնցից 65%-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 35%-ը՝ օտարերկրյա։
«Ծալկայի կիրճի մասին նյութեր են հրապարակվել մի շարք միջազգային և արտասահմանյան լրատվամիջոցներում, այդ թվում՝ CNN, BBC, Euronews, Yahoo News, Washington Post և այլ պարբերականներում, ինչպես նաև լուսաբանվել է ամենաբարձր վարկանիշ ունեցող իսրայելական և թուրքական ԶԼՄ-ներում: Ծալկայի կիրճը հետաքրքրություն և ժողովրդականություն է ձեռք բերել տեղական և միջազգային սոցիալական լրատվամիջոցների ազդեցիկ մարդկանց շրջանում:
Այցելուների քանակով Ծալկայի կիրճը զբաղեցնում է 4-րդ տեղը ամենահաճախ այցելվող պահպանվող տարածքների շարքում։ 2022 թվականի 8 ամիսների ընթացքում այն ունեցել է 77 528 այցելու, այդ թվում՝ Վրաստանի 65%-ը (50 242 այցելու) և 35%-ը՝ այլ երկրների քաղաքացիներ (27 286 այցելու)։
Ամենահայտնի պահպանվող տարածքների շարքում առաջին տեղը զբաղեցնում է Պրոմեթևսի քարանձավը, որն ունեցել է 129 048 այցելու։ Այնուհետեւ՝ Մարտվիլիի կիրճը (121602 այցելու) և Սաթապլիան (78100 այցելու)», – Jnews-ի հաղորդմամբ, ասել է Մեդեա Ջանիաշվիլին։
Ծալկայի կիրճի (Դաշբաշի կիրճ) վրա կառուցված 240 մետր երկարությամբ ապակե կամուրջը և տարբեր տեսարժան վայրերը, այդ թվում՝ ռեստորանը և զիփլայնը բացվել է հունիսի 15-ին։
Ձորի վրայով 240 մետր երկարությամբ ապակե կամուրջ կա, որի մեջտեղում ադամանդաձև սրճարան-բար է շինված, տարածքն ունի հյուրանոցային համալիր՝ քոթեջներով, ինչպես նաև այցելուների կենտրոն, ռեստորան, լողավազան, 1800 մետր դեպի ջրվեժ մուտքի ճանապարհ, ճամբարային վայրեր և այլն:
Այցելուների անվտանգության համար Ծալկայի կիրճի արահետը փակ կլինի անձրևի, թանձր մառախուղի և ձյան ժամանակ;
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները