Ֆրանսիայում հնարավոր են համարել ձմռանը էլեկտրաէներգիայի տեղային անջատումները
Ֆրանսիան չի անջատի գազը տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի պակասի դեպքում, բայց հնարավոր է անջատել էլեկտրաէներգիան, եթե ձմեռը շատ ցուրտ լինի: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասի ասել է Էներգետիկայի կարգավորման ֆրանսիական կոմիտեի (CRE) նախագահ Էմանուել Վարգոնը։
«Էլեկտրաէներգիայի դեպքում, երբ մենք կիրառում ենք բոլոր հնարավոր միջոցները սպառումը նվազեցնելու համար, մենք կարող ենք բախվել ամենածանր դեպքերի հետ,այսինքն՝ մի քանի ժամով համեմատաբար փոքր տեղային մասշտաբով՝ կոմունայում կամ թաղամասում, էլեկտրաէներգիայի անջատումների»,-ասել է նա France info հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ այդ միջոցները « բացառիկ են», բայց նման սցենարը «անհնարին» չէ, և որոշ դեպքերում կարող են անջատումներ լինել:
«Էլեկտրաէներգիայի պակասի դեպքում բոլոր ձեռնարկությունները և տնային տնտեսությունները նախ ծանուցումներ կստանան գազի և էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դա չազդի դեֆիցիտի վրա, և Ֆրանսիան չկարողանա ներմուծել նրա անհրաժեշտ քանակությունը, հնարավոր է էլեկտրաէներգիայի անջատում»,-ասել է Վարգոնը։
Միաժամանակ նա կրկնել է, որ գազի հնարավոր անջատումները կազդեն միայն ձեռնարկությունների, բայց ոչ մի դեպքում՝ մասնավոր տնային տնտեսությունների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Գազի գների բարձրացման վրա Ադրբեջանն էնքան ավել փող ա աշխատել, որ մեր օկուպացված տարածքներում ֆինանսավորումն ա շեշտակի ավելացրել. Էլիբեգովա
- Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար
- Առանց նավթի ու գազի մարդկային քաղաքակրթության փլուզման մասին է կանխատեսել Իլոն Մասկը
- Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար․ Պուտին
- Եվրոպան ձգտում է իր շուկայից ՌԴ-ին դուրս մղել նաև Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մեծացնելով
- ԵՄ-ն հնարավոր է համարում, որ ձմռանը գազի պակասն իրեն զգացնել տա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա