Գերմանացի քաղաքական գործիչ Տրիտինը կոչ է արել սահմանափակումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ
«Ալյանս 90/Կանաչներ» կուսակցության առաջնորդներից մեկը և Գերմանիայի շրջակա միջավայրի և միջուկային անվտանգության նախկին նախարար Յուրգեն Տրիտինն առաջարկել է սահմանափակումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության համար։ «Die Welt» թերթի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Տրիտինն այս առաջարկն արել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու մտադրության մասին, որի անդամ է Ռուսաստանի Դաշնությունը։
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի շատ բան է անում Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Էրդողանը դանդաղեցնում է Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ. իսկ այժմ նա ցանկանում է Իրանի հետ միասին անդամակցել ՇՀԿ-ին»,-նշել է գերմանացի քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ քանի որ Թուրքիային չի կարող դուրս թողնել ՆԱՏՕ-ից՝ նրա դեմ տնտեսական հարկադրանքի միջոցներ պետք է դիտարկել։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Փորձագետ
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Tornado Cash կրիպտոարժութային հարթակի դեմ
- Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
- Միքայել Մելքումյանը Շանհայի համաժողովում ներկայացրել է իրավիճակը ԼՂ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա