41 երկիր փոխել է վիզային ռեժիմը ռուսաստանցիների համար
Լեհաստանը և Բալթյան երկրները երկուշաբթի օրվանից դադարեցնում են ռուսաստանցիների մուտքը տուրիստական շենգենյան վիզաներով։ ռուսաստանցիներին զբոսաշրջային շենգենյան վիզա թույլ տա։ Միաժամանակ ԵՄ այլ երկրներ, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ երկրներ փոխել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի կանոնները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, սեպտեմբերի սկզբից ռուսների համար դեպի Եվրոպա պարզեցված վիզային ռեժիմն այլևս չի գործում։ Այժմ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմումի քննարկման ժամկետը ավելացել է մինչև 45 օր, ինչպես նաև ոչ տուրիստական վիզաների համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը, իսկ որոշ դեպքերում դեսպանատները կարող են նաև լրացուցիչ հաստատում պահանջել։
Վիզայի վճարը նույնպես ավելացել է՝ 35 եվրոյից հասնելով 80 եվրոյի։Միևնույն ժամանակ, քաղաքացիների որոշ կատեգորիաներ կորցրել են արտոնությունները ոչ տուրիստական բազմակի մուտքի վիզա ստանալու համար։ ԵՄ խորհուրդը փաստացի թույլ է տվել համայնքի երկրներին ազգային մակարդակով լրացուցիչ սահմանափակումներ մտցնել երկիր ռուսների ընդունման համար։
Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Էստոնիան սեպտեմբերի 19-ից սահմանափակում են մուտքը Շենգենյան գոտի ԵՄ վիզա ունեցող ռուսների համար, որոնք գալիս են զբոսաշրջության, մշակութային, սպորտային և բիզնես նպատակներով։ Բալթյան երկրները պահպանել են բացառությունները այլախոհների, մարդասիրական դեպքերի, ընտանիքի անդամների, կացության թույլտվություն ունեցողների համար: Իսկ Լեհաստանը կրճատել է տրվող վիզաների թիվը։
Զբոսաշրջիկների վիզաների համար փաստաթղթերը, բացի Լեհաստանից և Բալթյան երկրներից, դադարել են ընդունել նաև Բելգիան, Դանիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սլովակիան և Չեխիան: Այժմ այս երկրները վիզաներ են տրամադրում միայն որոշ կատեգորիաների քաղաքացիների, որոնց համար պարզեցված ռեժիմը չեղարկվել է։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլում խոստացել են պատասխանել, եթե Եվրոպան ռուսաստանցիներին շենգենյան վիզա չտրամադրի
- Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի առաջարկին
- Բորելը բացասաբար է արձագանքել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի գաղափարին
- Էստոնիան փակել է սահմանները շենգենյան վիզա ունեցող ռուսների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա