ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Միրզոյանին և Բայրամովին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը մեկնաբանել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է նաև, որ «նրանք քննարկել են հետագա քայլերը, և պետքարտուղարը կողմերին հորդորել է կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
- ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարգավորելու համար. Բլինքեն
- Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Արարատ Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը
- Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան