Արսեն Բաբայան. Այս թամբալը, փաստորեն, ալարել է կարևորագույն փաստաթղթերը կարդալ
Իրավաբան, ԱԺ աշխատակազմի նախկին տեղեկալ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Դե հիմա այս անպատասխանատու արարածին լսեք: Սա պետության վարչապետն է ու պնդում է, թե ինքը, որպես վարչապետ, պարտավոր չէր կարդալ պատերազմող պետության կարևորագույն փաստաթղթերից մեկը, որն ընդամենը 100 էջ էր...
Այս թամբալը, փաստորեն, ալարել է կարևորագույն փաստաթղթերը կարդալ: Դե հիմա պատկերացրեք, թե նա որքան կարևոր փաստաթղթեր չի կարդացել: Հասկանո՞ւմ եք, թե ինչի հետ գործ ունենք:
Հասկացեք, վերլուծեք ու գնահատեք: Սրիկաների իշխանություն...
Հ.Գ. Հիշեցի սրա Մեղրիի հանրահավաքը, որտեղ ապացուցեց, որ ինձ վերաբերվող քրեական գործն ամենամանրամասնությամբ էր կարդացել: Այդ քրեական գործը 5 հատոր է, շուրջ 1000 թերթ: Սա կկարդաս, բա ի՞նչ կանես, բայց քո պարտականություններին ուղիղ վերաբերող կարևորագույն 100 թերթն անկյալ ուսանողի նման մի կողմ կնետես ու պատերազմի ժամանակ քեզ ՍՌՏ կասեն, դու որպես հայհոյանք կընդունես...»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում