Բորելը հանդես է գալիս ռուսներին տրիբունալի առաջ կանգնեցնելու օգտին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում ռուսների գործողությունների համար տրիբունալ ստեղծելու գաղափարին։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ռուսական կայքը մեկնաբանում է, որ Politico-ին տված հարցազրույցում դիտարկելով տրիբունալ ստեղծելու հնարավորությունը՝ նա խոսելէ ռուսների մասին, սակայն գերադասել է չհիշատակել ռազմական հանցագործություններ կատարող ուկրաինացիներին։ Միաժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի հստակեցրել, թե ռուսներից կոնկրետ ով, իր կարծիքով, պետք է գնա դատարան։
«Մենք կողմ ենք, որ ռուսները պատասխանատվության ենթարկվեն իրենց արածի համար: Եվ քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի անդամներ չեն, կարող է լավ գաղափար լինել հատուկ իրավասության դտարանի փնտրտուքը»,-ասել է Բորելը:
Սա եվրոպական դիվանագիտության ղեկավարի առաջին նման հայտարարությունը չէ։ Նախկինում քննադատության էր արժանացել ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ Twitter-ում նրա հետևյալ մեկնաբանությունը. «Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։
Հարակից հրապարակումներ`
- Բորել. Եվրոպական վիզա ունենալու փաստը չի երաշխավորում ռուսների մուտքը ԵՄ
- Բորելը բացասաբար է արձագանքել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի գաղափարին
- Բորելը հայտնել է, որ օգոստոսի 18-ին Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին հրավիրել է Բրյուսել բանակցությունների
- Բորել. ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությունը կթուլացնի լարվածությունը
- Բորելը դժգոհել է, որ ինքն ավելի քիչ հեղինակություն ունի արևմտյան մամուլում, քան Լավրովը
- Բորելը հայտնել է, թե ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմի Ռուսաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա