Քաղաքական 20:28 20/09/2022 Տարածաշրջան

Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուրջ ռիսկեր է ստեղծում Վրաստանի համար․Գոբրոնիձե

այ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի լարվածությունը, որ, կարծես, լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ է ցույց տալիս, միջազգային հանրության ուշադրությանն արժանացավ այնքանով, որ, ըստ տրված գնահատականների՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Այս ամենը, բնականաբար, անտարբերության չմատնեցին երկու երկրների բարեկամական և բարիդրացիական, բանակցային հարաբերությունների հարթակի դեր ստանձնել ցանկացող Վրաստանի իշխանությունները, քաղաքական դաշտը:

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում, վերլուծելով վերջին իրողությունները, ասել է, որ հայ-ադրբեջանական լարվածության սրումն այս փուլում պայմանավորված էր մի քանի գործոնով.

«Նախ, պետք է նշել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ինչպես և նախկինում, իրական խաղաղ գործընթաց չի եղել։ Ըստ այդմ, 2020 թվականին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, կարելի է ասել, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատմության նոր էջ է սկսվել։ Էջ, որտեղ Հայաստանը կորցրեց իր առավելությունը, և Ադրբեջանը կարողացավ վերահսկողություն հաստատել ինչպես Լեռնային Ղարաբաղի 25 տոկոսի, այնպես էլ նրան սահմանակից 7 շրջանների վրա։ Նույնքան պարզ էր, որ Բաքուն չէր բավարարվի վերոնշյալով, քանի որ Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածի նկատմամբ վերահսկողության վերականգնումը մնում էր Ադրբեջանի օրակարգում, և նրա համար կենսականորեն կարևոր է ուղղակի ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի մաս հանդիսացող Նախիջևանի հետ, որը սահմանակից է Թուրքիային»:

Գոբրոնիձեն նշել  է, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվեց Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում ադրբեջանական բեռների համար միջանցք բացելու համաձայնագրով, թեև կողմերի միջև բեռնափոխադրումների ռեժիմի մասին համաձայնագրի հարցը բարդացել է, քանի որ ադրբեջանական կողմը ցանկանում է, որ բեռներն անցնեն հայկական տարածքով դեպի Նախիջևան՝ առանց Հայաստանի միջամտության և ստուգման. սա այն է, ինչը Երևանը համարում է իր ինքնիշխանության ոտնահարում։

«Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ղարաբաղում նույնպես անընդունելի էր Ադրբեջանի համար։ Դեռևս 90-ականներից Մոսկվան փորձում էր խաղաղապահ զորախումբ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, ինչին դեմ էր այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, հետևաբար` չնայած Ղարաբաղում ստատուս քվոն Ադրբեջանին եզակի շահեկան վիճակում էր դնում, այնուամենայնիվ անընդունելի էր պաշտոնական Բաքվի համար։ Հետևաբար, կարելի է ասել, որ հակամարտության վերսկսումը ժամանակի հարց էր»,- ասել է միջազգային հարաբերությունների մասնագետը:

Նրա խոսքով, ռուս-ուկրաինական պատերազմը Ադրբեջանին հնարավորություն տվեց այս պահին վերսկսել ռազմական գործողությունները և ընդլայնել իր տարածքը, հատկապես Ուկրաինայի արևելյան ճակատում վերջին օրերին գրանցված բեկումից հետո։ Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնությունը ստիպված էր իր ողջ ուժերը, միջոցները, ռեսուրսներն ուղղել մարտական ​​գործողություններին, այսինքն` այս փուլում Հայաստանին ոչ միայն կենդանի ուժով, այլև սպառազինությամբ ու տեխնիկայով չէր կարող օգնել։

«Միաժամանակ, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Արևմուտքի ընդունած պատժամիջոցները չափազանց բարդացրին Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչը հանգեցրեց Ռուսաստանի Դաշնության կողմից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը։ Իր հերթին ԵՄ երկրները, հատկապես Գերմանիան, սկսեցին աշխատել բնական գազի մատակարարների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչը զգալիորեն մեծացրեց Ադրբեջանի դերն ու նշանակությունը Արևմուտքի աչքում։ Ըստ այդմ, ադրբեջանական քաղաքական վերնախավում կարծիք է ձևավորվել, որ Արևմուտքը խիստ քննադատաբար  ​​չի վերաբերվի Ադրբեջանին, հատկապես` Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Գոբրոնիձեն:

Ըստ Գոբրոնիձեի` այս տեսակետը հաստատում է այն փաստը, որ արևմտյան երկրների մեծ մասի համար Հայաստանն ընկալվում է որպես ռուսական ուղեծրի մի մաս, ռուսական ազդեցության բացառիկ գոտի, հետևաբար` հայկական պետության թուլացումը և նրա դեմ Ադրբեջանի գործողությունները կարելի է ներկայացնել որպես «Հարավային Կովկասում ռուսական թուլացած ուղեծրի ճեղքում»:

Գոբրոնիձեի խոսքով, հայ-ադրբեջանական հակամարտությունը լուրջ ռիսկեր է ստեղծում Վրաստանի համար:

«Սա, մի կողմից, էապես կխոչընդոտի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, նաև կարող է բացասաբար ազդել նրա տարանցիկ ներուժի վրա, իսկ մյուս կողմից՝ այս փուլում Ադրբեջանի քաղաքական օրակարգի լիարժեք իրականացումը, ինչը ենթադրում է առնվազն Հայաստանի հարավում, այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքի վրա լիակատար վերահսկողության հաստատում, Վրաստանին, որը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի գործընկերն է, յուրահատուկ ասիմետրիկ դրության մեջ կգցի։ Միաժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի հարավային սահմանի փոփոխությունը կսպառնա Վրաստանին հետաքրքրող ևս մեկ պոտենցիալ ուղի, որը Հայաստանի միջոցով կապում է Իրանի հետ և կարող է դառնալ այս երեք երկրների համար միջին և երկարաժամկետ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական նախագծերի հիմքը»,- ասել է մասնագետը:

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}