Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները
Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին լուրից հետո։
Եվրանյուզը գրում է, որ Թեհրանում ձերբակալված երիտասարդ քուրդ կնոջ մահից օրեր անց Իրանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Ամինիի մահը բողոքի ցույցեր է առաջացրել մայրաքաղաքում և Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Քրդստանի նահանգում: Այնտեղ, ըստ տեղական աղբյուրների, երկուշաբթի օրը ոստիկանության հետ բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, և ավելի քան երեսուն մարդ վնասվածք է ստացել, այդ թվում՝ ծանր: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել աղջկա մահվան մեջ մեղավորներին։
ԶԼՄ-ների տեղեկություններով, 22-ամյա Մահսա Ամինիին ձերբակալել է ոստիկանությունը հիջաբ կրելու խիստ կանոնները չպահպանելու համար։ Ձերբակալվելուց օրեր անց սեպտեմբերի 16-ին նա Թեհրանում մահացել է։ Պաշտոնական տվյալներով, աղջիկը մահացել է սրտի կաթվածից։ Ականատեսներն ու ընտանիքը պատմում են, որ նրան ծեծել են, նրա մարմնի վրա խոշտանգումների և բռնության հետքեր են եղել։
Վրդովված մուսուլման կանայք սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են կազմակերպել, որտեղ նրանք ցուցադրաբար այրում են իրենց հիջաբները և կտրում մազերը՝ ի նշան ոստիկանության գործողությունների դեմ բողոքի։
dw.com կայքը գրում է, որ համացանցում ավելի ու ավելի շատ լուսանկարներ ու տեսանյութեր են տեղադրվում, որոնցում հայտնի իրանցիները հայտնվում են կտրած մազերով՝ ի համերաշխություն մահացած Ամինիի։ Նրանց թվում է հայտնի դերասանուհի Անահիտա Հեմմատին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան