Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ ԼԺՀ-ի հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը Ռուսաստանին միանալու հանրաքվեն կսկսվի սեպտեմբերի 23-ին և կտևի հինգ օր: «ՌԻԱ նովոստի»-ի փոժանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ԼԺՀ կառավարության Telegram ալիքը՝ վկայակոչելով հանրապետության Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոյին։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը»,-ասվում է հրապարակման մեջ։
Ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հանրային պալատները հանդես են եկել Դոնբասի հանրապետությունների Ռուսաստան մուտք գործելու հարցով անհապաղ քվեարկություն կազմակերպելու նախաձեռնությամբ։ Նման խնդրանքով նրանք դիմել են շրջանների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկին և Դենիս Պուշիլինին։
Ընդգծվել է, որ նման որոշումը կապահովի տարածքների անվտանգությունն ու պատմական արդարության վերականգնումը։
Հարակից հրապարակումներ`
- Google-ը և Yandex-ը իրենց քարտեզներում չեն նշում Մոսկվայում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անվան հրապարակը
- Պուտինն առաջարկել է Լուգանսկի համար մարտերին մասնակցած ստորաբաժանումներին հանգիստ տրամադրել
- Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
- Տոկաևը ՌԴ-ում հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին