Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի ինքնիշխանությունը վիճարկման ենթակա թեմա չէ․ Բորել
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն Անկարայի ու Աթենքի միջև առկա լարվածության թեմայով նամակ է գրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական «Artı gerçek» լրատվակայքը, հղում անելով հունական մամուլին, գրում է, որ այդ նամակում Անկարային լարվածությունը թուլացնող քայլերը դադարեցնելու և միջազգային իրավունքը հարգելու վերաբերյալ ուղերձ է հղվել:
Բորելը նամակում շեշտել է, որ Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի ինքնիշխանությունը վիճարկման ենթակա թեմա չէ: Խոսվել է նաև այդ կղզիների վրայով թուրքական ռազմական ինքնաթռների թռիչքների մասին: Թուրքիան «զգուշացվել է» նաև հռետորաբանությունը կոշտացնելու համար:
Բորելը նամակում ընդգծել է նաև, որ բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային ծանծաղուտի սահմանազատումը պիտի իրականացվի բարեխիղճ երկխոսության միջոցով՝ լիովին հարգելով միջազգային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու միակ ճանապարհը վեճերի համար խաղաղ լուծում գտնելն է, այդ թվում՝ դիմելով միջազգային համաձայնագրերին և Հաագայի միջազգային դատարանին:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Փորձագետ
- Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը Էրդողանի մեղքով կարող է վերածվել պատերազմի
- Հունաստանի արտգործնախարարը զգուշացնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի լուրջ սպառնալիքների մասին
- Էրդողանը զգուշացրել է «ցանկացած պահի» Հունաստանին հնարավոր հարված հասցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան