«Հրապարակ». ԱԺ-ի դիմաց սպոնտան հանրահավաքն ընդդիմադիրների սրտով էլ չի եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ Հայաստան եկած Արցախի խորհրդարանականներն ուրբաթ օրը հանդիպել են նաև ԱԺ ընդդիմադիրների հետ։ ՀՀ ընդդիմադիրները խոստովանել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ԱԺ-ի դիմաց սպոնտան հանրահավաքն իրենց սրտով էլ չի եղել։
Այդ հանրահավաքի մոդերատորն իրենք չեն եղել, քանի որ հասկանում են, որ պատերազմական իրավիճակում պետականության կորստի վտանգ կարող է առաջանալ, իսկ ընդդիմադիր պատգամավորները հանրահավաքին ներկայացել են միայն այն բանից հետո, երբ ժողովուրդը պահանջել է վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն սկսել։
Ընդդիմադիրներն անկեղծացել են, որ հավաքված ժողովուրդն իրենց ավանդական հանրահավաքների «մասսան» չի եղել, էականորեն տարբերվել է իրենց «ժողովրդից»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան