«Հրապարակ». Կոնգրեսականները զարմացած լսել են ընդդիմադիրներին՝ խոստանալով ճշգրտումներ անել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և կոնգրեսականները կիրակի փակ հանդիպում են ունեցել նաև ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների հետ։ Մասնակցել են Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը։ Հանդիպումից որոշ մանրամասներ ենք իմացել:
Բոլոր կարևոր հարցերին կոնգրեսականները լղոզված պատասխաններ են տվել, դիցուք` Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիներին դուրս բերելու հարցին ինչ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն։ Իսկ երբ կոնգրեսականները բացատրել են, թե ինչու են աջակցում գործող իշխանություններին` որ պաշտպանում են 2018-ից հետո Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը, ընդդիմադիրները նախ հետաքրքրվել են, թե որտեղ է այդ ժողովրդավարությունը, որն իրենք չեն տեսնում, ապա հատ-հատ թվարկել են իշխանության կողմից այն բոլոր ճնշումներն ու ռեպրեսիաները, որոնք իրականացվում են ընդդիմադիրների, անհնազանդ ՏԻՄ ղեկավարների, լրագրողների և այլոց նկատմամբ։ Կոնգրեսականները զարմացած լսել են ընդդիմադիրներին՝ խոստանալով ճշգրտումներ անել այս կապակցությամբ։
Պատգամավորները հետաքրքրվել են աջակցությունների վերաբերյալ լուրերի մասին՝ թե՛ ծրագրային, թե՛ քաղաքական: Կոնգրեսականներն ասել են, որ նախ Հայաստանը պետք է ձևակերպի, թե ինչ աջակցություն են ակնկալում իրենցից։
Ընդդիմադիրների հանդիմանություններին, որ միայն դատարկ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք է նաև սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, կրկին հստակ պատասխաններ չեն տվել՝ ասելով, թե վերադառնալով ԱՄՆ` այս բոլոր հարցերն ավելի հանգամանալից կքննարկեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա