ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատերազմում Ռուսաստանի դեմ
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը չի պատերազմում Ռուսաստանի հետ՝ չնայած Ուկրաինային զենք մատակարարելուն և նրան ֆինանսական օգնություն տրամադրելուն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ: Ես պետք է սա շատ հստակ ասեմ: Եթե Ռուսաստանը հարձակվեր մեր անդամ երկրներից մեկի վրա, դա միանգամայն պարզ կլիներ, և մենք փորձում ենք հասկացնել Ռուսաստանին առավելագույն հստակությամբ, որ կպաշտպանենք մեր դաշնակցի տարածքի յուրաքանչյուր թիզը: Այդ ժամանակ հակամարտություն կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Բայց մինչ այդ ՆԱՏՕ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ», - ասել է Բաուերը ERR պետական հեռարձակման պորտալին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում երկար ժամանակ Ռուսաստանը դիտարկում էին որպես գործընկեր, որի հետ տարաձայնություններ կային, բայց դա սպառնալիք չէին համարում։
«Այժմ Ռուսաստանն ուղղակի սպառնալիք է, Դաշինքի վերջին ռազմավարական հայեցակարգում մենք ձևակերպել ենք, որ Ռուսաստանն է գլխավոր և անմիջական սպառնալիքը»,- ընդգծել է Բաուերը։
Նա նշել է՝ ՆԱՏՕ-ի համար այժմ կարևոր է հասնել նրան, որ Ուկրաինան շարունակի պայքարը։ «Որպեսզի մենք պատրաստ լինենք մեր տարածքում, եթե ռուսները պատրաստվում են ինչ-որ բան կազմակերպել ՆԱՏՕ-ի դեմ: Կարծում եմ, որ այս պահին սա լավ թեստ է, որպեսզի համոզվենք ՝ ամեն ինչ տեղի է ունենում ժամանակին, որ մենք պաշտպանում ենք Ուկրաինան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ընդգծել է Բաուերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան