«Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին մինչև հոկտեմբերի 4-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երկամսյա դադարից հետո կրկին հետաձգեց «Սիլվայի գործով» լսումները։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից ու մանրամասնում, որ
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։
Հաշվի առնելով, որ դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին ԱԺ պատվիրակության կազմում մեկնել Հայաստանի Հանրապետությունից, սեպտեմբերի 21-28 ներառյալ, հաջորդ դատական նիստը դատավոր Դանիբեկյանը նշանակեց հոկտեմբերի 4-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով
- Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց
- Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին