Եթե պատերազմ լինի, դա լինելու է Երևանից 2 ժամ հեռավորության վրա․ Վահե Հովհաննիսյան
Եթե պատերազմ լինի, դա լինելու է Երևանից 2 ժամ հեռավորության վրա. այս պայմաններում ես չեմ հասկանում այդ անտարբերությունը, որ փիլիսոփայական կեցվածք ընդունած քննարկում է հայ հասարակությունը, քաղաքական էլիտան, իշխանությունը, ընդդիմությունը. մմի տեսակ չի հասկացվում, թե ինչով ենք մենք զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հսաարակությունը բաժանվել է երեք խմբի. «Մի մասը փաստաթուղթ ստորագրելու կողմնակիցներն են, մի մասը՝ մոլի հակափաստաթղթայինները: Ոչ ոք չի հարցնում՝ խոսքն ի՞նչ փաստաթղթի մասին է, ինչ բովանդակության, ի՞նչ է լինում, եթե ստորագրում ենք եւ ինչ է լինում, եթե չենք ստորագրում: Մի այլ ուղղություն էլ միջանցք տրամադրելու կողմնակիցներ եւ հակամիջանցքայիններն են, ու էլի զրո շարունակություն: Ինչի՞ մասին է միջանցքը, որտեղից՝ որտեղ, ինչ է տալու կամ չի տալու: Եվ երրորդ խումբը ալարմիստներն են, որ ասում են՝ վայ, սահմանին 200 հազար թուրքական զորք կա, հիմա մտնելու է, պատրաստվեք:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա
- Վահե Հովհաննիսյան. Առաջարկություն` սեպտեմբերի 21-ի նախօրեին
- Վահե Հովհաննիսյան. Ինչու գործը տեղից չի շարժվում