Փաստաբան. Քյավառցի Ռաֆոյի սպանության նախապատրաստության գործով նոր հանգամանքներ են երևան եկել
Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.
«ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրեց նախադեպային որոշում ՌԱՖԻԿ ՄԱԴՈՅԱՆԻ (Քյավառցի Ռաֆո) սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող հայ գործարար Հովհաննես Ղամարյանի և մյուսների վերաբերյալ գործով։
Վճռաբեկ դատարանը, բավարարելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը, արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը։
Հ.Գ. Շատ հետաքրքիր նախադեպային որոշում է՝ կապված նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայման վարույթ հարուցելու հետ»։