Քաղպաշտպանության պաշտպանական կառույցներ
Օդային տագնապ լսելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս՝ չմատնվել խուճապի, արագ կողմնորոշվել, գտնել ապահով վայր՝ պատսպարան՝ մետրո, ստոգետնյա անցումներ, կայանատեղիներ, շենքերի նկուղային հարկեր։
Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում:
«Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:
Արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն: Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին, առկա թերությունները վերացնելու համար:
Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարնները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը»,- նշում են ԱԻ նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ռմբապաստարանների թեման մղվել է երկրորդ պլան
- Արցախի ուսուցիչները ՄԻՊ-ին ներկայացրել են դպրոցների ոչ բարվոք վիճակի, ապաստարանների բացակայության խնդիրները
- Կառուցվող 15 մոդուլային դպրոցներում նախատեսված են ապաստարաններ. Վահրամ Դումանյան
- Ապաստարանների հետ կապված ունենք որոշակի խնդիրներ. Փիլոյան
- ԱԻՆ-ը կդիմի հանրապետության դատախազին՝ պետության հսկողության ներքո վերցնելու ապաստարանները
- Ճարտարապետ. Պետությունը պետք է ամրագրի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա պատսպարվելու տեղ
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանն ապաստարանների մասին հիշեց պատերազմից երեք ամիս անց միայն
- Մենք պարտվել էինք այն ժամանակ, երբ ապաստարանները դարձրել էինք ուտելու և փող աշխատելու վայրեր. ավագանու անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան