Բլինքեն. Եկել է զորքերը հետ քաշելու ժամանակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել դուրս բերել զորքերը։
Այս մասին նա գրել է Թվիթերի միկրոբլոգում։
«Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Հանդիպմանն ասացի, որ եկել է զորքերը հետ քաշելու, բանակցությունների սեղանի շուրջ դիվանագետների վերադառնալու ժամանակը»,- գրել է նա։
Today I hosted direct talks between Armenian Foreign Minister @AraratMirzoyan and Azerbaijani Foreign Minister @bayramov_jeyhun. As I conveyed during the meeting, it is time for troops to disengage and diplomats to return to the table. pic.twitter.com/Z6zCGjRm2u
— Secretary Antony Blinken (@SecBlinken) September 20, 2022
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Միրզոյանին և Բայրամովին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ
- Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Արարատ Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը
- Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան