Պուտինը Բաքվին ու Երևանին կոչ է արել հետևել հրադադարի ռեժիմին
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ու Երևանին պահպանել հրադադարի ռեժիմն ու հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Մեզ մոտ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է պատճառում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է նա։
Պուտինի խոսքով, «տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»։
«Նոյեմբերին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ ամենամյա գագաթաժողովը։ Նշեմ, որ կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման հետ կապված։ Առճակատման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդի համար»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին