Այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը. ՊՆ
Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. «Այս ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։
Մյուս ուղղություններում, առկա էր 5 ուղղություն, հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորությունների հետ։
Սակայն կան այլ ուղղություններում 1-1,5-2 կմ մխրճման խորություններ. Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժայի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կիլոմետր խորությամբ հաջողություն է ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
- Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Արարատ Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը
- Հակոբ Արշակյան. Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման այդ թվում Նախիջևանի կողմից
- Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
- Ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ՊՆ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան