Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ազատի օկուպացված տարածքները. Էրդողան
«Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ազատի օկուպացված տարածքները»,-ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին հայտարարեց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և շարունակեց. «Մեր մոտ պատմական հնարավորություն է ստեղծվել մշտական խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում: Թուրքիան զգալի միջոցներ է գործադրում որպեսզի օգտագործի այդ հնարավորությունը և աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացին: Վերջին բախումները ստվեր գցեցին բոլոր պոզիտիվ առաջխաղացումների վրա, բայց, այնուամենայնիվ, կհաջողվի երկու երկրների միջև հասնել կայուն խաղաղության»:
Այնուհետև Էրդողանն ասաց, որ իրենք միշ կլինեն իրենց ադրբեջանցի եղբայրների և քույրերի կողմից:
Թուրքիայի նախագահը խոսեց նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման մասին՝ ասելով. «Տրանսպորտային ուղիները ևս մեկ թեման է, որը բոլորիս է հուզում և դրանց բացումը բարեկեցություն կբերի բոլորի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի
- Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 10.900 հեկտար օկուպացված է. Զաքարյան
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները