Հայատյացության քարոզն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական կյանքի աղբյուրն է. Արման Թաթոյան
«Ինչպես խոստացել էի, սկսում եմ հանրային ակտիվ գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր, ստեղծել եմ «Իրավունքի և արդարության կենտրոն-Թաթոյան հիմնադրամ»-ը»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա թվարկեց նորաստեղծ կազմակերպության հիմնական նպատակաները, որոնք վերաբերում են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների և արդարաության, ազգային անվտանգության ապահովմանը, գիտակրթական հետազոտական գործունեությանը, հանրային իրազեկումենրի միջոցով հասարակությունում գիտելիքի մակարդակի բարձրացմանը, հասարակության բազմակարծության և հանրային համերաշխության ապահովմանը, համահայկական համերաշխության ապահովմանը և ազգային արժեքների պաշտպանությանը:
Թաթոյանը հայտնեց, որ կազմակերպությունը օլիգարխներից որևէ մեկի աջակցությունը չունի, այլ սփյուռքի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի հայրենակիցների ֆինանսավորմամբ է գործելու, իսկ բոլոր աշխատողներ ՄԻՊ գրասենյակի նախկին աշխատակիցներն են:
Նա տեղեկացրեց, որ արդեն ադրբեջանական ատելության և թշնամանքի վերաբերյալ զեկույց են պատրաստել, որում շեշտադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայ ժողովրդի նկատմամբ ատելության, թշնամանքի քարոզը:
«Ադրբեջանի իշխանությունների ատելության թշնամանքի քաղաքականության երկու հիմքերն ինչպես կային այդպես էլ շարունակում են մնալ: Խոսքը կրոնական և էթնիկ հիմքերի մասին է, որը դրսևորվում է ամենադաժան հանցանքներով և դրանց խրախուսումով՝ հենց իշխանությունների կողմից»,-հայտնեց Արման Թաթոյանը և հիմնավորեց, որ 44-օրյա պատերազմի ձեռագիրն ամբողջությամբ կրկնվում է վերջին բախումների ժամանակ՝ խոշտանգումների և դրանք նկարահանելու ձևով, որոնք հրապարակվում են և խրախուսումներ ստանում Բաքվի իշխանությունների կողմից:
Նրա խոսքով՝ ատելությունն ու թշնամանքն այնքան են խորացած, որ սոցիալական ցանցերում ադրբեջանցիները սկսել են ստիկերներ պատրաստել:
«Ակնհայտ է որ Ադրբեջանի իշխանությունները չունեն որևէ խաղաղության նպատակ»,-ասաց Թաթոյանը և, անդրադառնալով ցնդաբանություն հիշեցնող հրապարակված ադրբեջանական քարտեզներին՝ նշեց, որ նման քարտեզներ նախկինում հայտնավբերվել էին ադրբեջանցի զինվորների գրպաններում, որը Ադրբեջանի հիմնարար պետական քաղաքականությունն է:
Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանցիներն աշխարհին ներկայանում է խաղաղասերի շղարշով, իսկ հայկական կողմը, երբ այդ խախտումները չի արձանագրում, ցույց տալու համար Ադրբեջանի թշնամանքի և դրա հիմքերը, նպաստում է Բաքվի ավելի բարենպաստ դիրքերում հատնվելուն:
«Այս քաղաքականությունը չի վերանալու, որովհետև այն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական կյանքի աղբյուրն է, իրենց պաշտոնները պաշտպանելու միջոց: Եթե Ադրբեջանի իշխանություններն արտաքին թշնամու կերպարը վերացնեն, այն կլինի իրենց քաղաքական վերջը»,-ասաց ՀՀ նախկին ՄԻՊ-ը:
Թաթոյանը նաև նկատեց, որ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիները ՀՀ բնակավայրերը հրետակոծում էին նախկինում անօրնական ներխուժած ՀՀ տարածքներից:
«Բայց կային չէ, նրանց այնտեղից հռացնելու հիմքեր և շատ ավելի լավ հիմքեր, հատկապես ճանապարհների մասին է խոսքը»,-ասաց նախկին ՄԻՊ-ը և հիշեցրե, որ ամեն օր կոնկրետ փաստերով նախկինում նշել էր, որ ադրբեջանցիներն կրակում են տեղի հայկական բնակավայրերի ուղղությամբ, հայ բնակիչներն ունեզրկվել են, չեն կարողանում աշխատել, բայց այդ տեղեկատվությունը չօգտագործվեծ միջաղգային հանրության հետ աշխատելու համար, ավելին՝ ՀՀ իշխանությունները դրանց մի մասը հերքում էին:
«Ներկայիս Հայստանի վիճակի պատճառն նաև այն է, որ այդ փաստերը ժամանակին չեն ներկայացվել և չեն աշխատել միջազգային կառույցների հետ»,-ասաց Թաթոյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ադրբեջանցիների խախտումների մասին իր ահազանգերը հերքում էին հենց ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, և ամեն կերպ թաքցվում էր սահմանին առկա իրավիճակը:
«Դա չէր արվում քաղաքական վախից, կոնկրետ պաշտոնյաները քաղաքական վախ ունեին, որ հասարակության դժգոհությունն իրենց նկատմամբ կառաջանա: Դրանք մաքուր քաղաքական և անձնական շահեր էին»,-հայտարարեց Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Տելեգրամ»-ի ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված մարմինների լուսանկարների Sticker-ներ. Թաթոյան
- Տղաները հերոսություններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում ձախողումներ են․ Թաթոյան
- Արման Թաթոյան. Քիչ հետո կլինեմ Բաղրամյան պողոտայում
- Արման Թաթոյան. Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը
- Ադրբեջանի Նախագահին, բանակի ղեկավարներին պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության. Թաթոյան