Հայաստանում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա.Արման Թաթոյան
«Ամենը տարիներով կուտակված խնդիրներ են՝ սկսած 2018 թվականից, նաև դրանից առաջ՝ նախորդ կառավարությունների օրոք: Մասնավորապես ես իմ 2016-17 թվականի զեկույցներում մշտապես արձանագրել եմ ընտրությունների նկատմամբ անվստահությունը, չարաշահումները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները»,-ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ վերլուծելով հանրապետությունում այսօր գերակայող մթնոլորտը:
Նրա խոսքով՝ 2018 թվականից հետ պառակտվածությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեց՝ սևի և սպիտակի, նախկինի և նորի արատովոր դիսկուրսներով:
«Երբ այսօրվա իշխանությունների ներկայացուցիչենրը դեռ ընդդիմադիր էին և մասնակցում էին շարժումներին, ես անգամ ձերբակալվածների պահման վայրերում երբ իրենց տեսնում էի, բացի իրենց իրավունքների պաշտպանությունը, ասում էի, որ պետք չէ այս աստիճան բաժանել հասարակությանը, որը ոչ մի լավ բանի չի բերելու»,-ասաց Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Անդրադառնալով երկրում վարվող տեղեկատվական քաղաքականությանը՝ Թաթոյանը նկատեց, որ համաճարակից սկսած ժողովուդը տեղեկությունները ստանում է ոչ թե պետական մարմիններից, այլ ուրիշ աղբյուրներից, անգամ ադրբեջանական մամուլից, իսկ իշխանությունները հետո բողոքում են ապատեղեկատվությունից, մանիպուլյացիաներից:
«Պետությունը տեղեկատվության փոխանցումը չի վերցնում իր ձեռքը, որովհետև կրկին քաղաքական վախեր կան»,-ասաց Թաթոյանը և, այն կապելով նաև տեղեկատվական քաղաքականության անկարողության հետ, հավելեց.«Դրանով Հայաստանի ներքաղաքական գործընթացները հասցվեց իշխանավեճի թեմաների, թե իբր Հայաստանում ամբողջն աթոռների կռիվներ են, դրա համար էլ վստահություն չկա ինստիտուտների նկատմամբ»:
Անդրադառնալով ժողովրդավարության և իրավունքի գերակայության խնդիրներին և արձանագրելով, որ կան ակնհայտ խնդիրներ՝ Արման Թաթոյանն ասաց .«Հայաստանում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա»:
Նրա խոսքով երկրում բոլոր գործընթացներն կենտրոնացված է մեկ կուսակցության ձեռքում, որի շահերին են ծառայում պետական ռեսուրսները, և շատ հարցեր լուծվում են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։
Նախկին օմբուդսմենը հայտարարեց, որ Հայաստանում չկա խորհրդարանական վերահսկողություն, քանի որ մեծամասնության կողմից կառավարության հասցեին երբևէ քննադատություն չի հնչում, իսկ գործադիրի ղեկավարը պատգամավորներին դիտում է որպես իր աշխատակիցների։
«Ակնհայտ է, որ պատգամավորներն ինքնուրույնություն չունեն, չկան քաղաքական բախումներ և ամենակարևոր օրենքներն ընդունվում են 1-2 օրում, որպեսզի հանրային դժգոհություն չառաջացնեն և չկա հասարակական հաշվետվողականություն հատկապես անվտանգության հարցերում»,-հայտարարեց Թաթոյանը։
Նախկին օմբուդսմենը նաև ասաց, որ Հայաստանի քաղաքական համակարգը ժողովրդին չի ծառայում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին