
Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունն առաջադրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախագահի առաջարկած դեսպանները հաստատվում են Սենատի կողմից հանրային լսումներով և պետք է համաձայնեցվեն ընդունող երկրի հետ:
Նախկին դեսպան Ջոն Սալիվանը վերջերս վաղաժամ ավարտել է երեք տարվա առաքելությունը՝ հիվանդության և կնոջ մահվան պատճառով:
Թրեյսին կլինի պատմության մեջ առաջին կինը, ով կզբաղեցնի ԱՄՆ դեսպանի շպաշտոնը Ռուսաստոնւմ։ Նա տիրապետում է ռուսերենին և արդեն աշխատել է Մոսկվայում՝ 2014-2017 թվականներին։
Լին Թրեյսին ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը 2019թ. փետրվարի 19-ին: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում: