ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարգավորելու համար. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչ անել երկու երկրների միջև տարաձայնությունները կարգավորելու համար, փոխացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում՝ հայ-ադրբեջանական հակամարտության հերթական սրացումից անմիջապես հետո, որի ժամանակ երկու կողմերն էլ ունեցել են բազմաթիվ զոհեր։
«Մեզ ոգևորում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում նոր ռազմական գործողություններ չեն եղել», - ասել է Բլինքենը հանդիպումից առաջ։
Բլինքենը նշել է՝ երկու երկրների ղեկավարներից հավաստիացումներ է ստացել, որ իրենք պատրաստ են խաղաղության և դրան հասնելու լավագույն միջոց է անվանել «վճռական և համառ դիվանագիտական ներգրավվածությունը»:
«Հայաստանի և Ադրբեջանի հակասությունները ռազմական լուծում չունեն. Բայց, ինձ թվում է, կա կայուն խաղաղության ճանապարհ, որը լուծում է հակասությունները դիվանագիտական ճանապարհով: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այդ ջանքերին»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան