Պատերազմում անմահացածները. Կարեն Գասպարյան, Շավարշ Մարգարյան
Թշնամու հարձակման հետևանքով զոհված հայորդիների նկարները, նրանց մասին պատմություններն այսօր ամենաշատն է տարածվում համացանցում։ Պաշտոնապես չեն հայտարարվել հայկական կողմի զոհերի անունները, բայց անմահների բանակի նոր զինվորներին պետք է բոլորը ճանաչեն։
Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանը։ Նա Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասից է։ Այս հարձակման ժամանակ Հաղթանակ թաղամասն արդեն մեկ զոհ տվել է. սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակման հետևանքով զոհվել է Էդմոն Սարգսյանը։
Կարենն էլ, Էդմոնն էլ, սովորել են հ.113 միջնակարգ դպրոցը։
«Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի զոհ է դարձել մեր սիրելի սան Կարեն Գասպարյանը։
Ծանր է կորուստը, վիշտն՝ անփարատելի։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին։
Կարենի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում»,- նրա մահը գուժում է հ.113 միջնակարգ դպրոցը։
Կարենը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ»-ի Ժողովրդական գործիքներ բաժին:
««Հումորասեր». այսպես են բնորոշում ընկերները:
Բարի, ազնիվ, խելացի երիտասարդ էր մեր տաղանդավոր թառահար Կարենը, ով նահատակվեց հանուն հայրենիքի։
Կարենի վառ կերպարը, մարդկային բարձր հատկանիշները միշտ վառ կմնան մեր սրտերում։
Փա՛ռք մեր զինվորներին:
Կարեն Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին 4-րդ գյուղի կենտրոնում գտնվող «Գյուղսովետ» կոչվող շենքում»,- նշված է քոլեջի ֆեյսբուքյան էջում։
Անմահների բանակին է միացել նաև Արարատի Լանջառ բնակավայրի բնակիչ, ժամկետային զինծառայող Շավարշ Մարգարյանը։
Շավարշ Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00 - ին, Արարատ գյուղի մշակույթի տանը։
«Թշնամին գերի է վերցնում, հետո տեսանյութ տեղադրում, երկու օր անց փոխանցում....
Նկարում՝ Շավարշ Մարգարյանն է, պատերազմը սկսելու հաջորդ օրը ադրբեջանական մամուլը տարածել էր տեսանյութ, որտեղ վիրավորում ստացած Շավարշը անգիտակից վիճակում էր։ Գերի են վերցնում ու ...
…ամենավատը…հայկական կողմին փոխանցած հերոս տղերքի մարմինների հետ փոխանցել են նաև Շավարշի մարմինը»,- Հայոց ազգային Բանակ ֆեյսբուքյան էջում է գրված։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Սեպտեմբերի 19-ին պաշտոնապես հայտարարվել է, որ թշնամու գրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հարակից հրապարակումներ`
- Անմահները. «Ինձ համար բանակը ամենակարևորն է ներկայիս դրությամբ»
- Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն
- Գերության մեջ անմահացած Դավիթ Գիշյանը
- Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները
- Անմահները. Թշնամու կրակը վերցրել են իրենց վրա
- Անմահների բանակի նոր զինվորները
- Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
- Ձեր անունները պետք է բարձր հնչեն, մինչդեռ անհայտ են թողնում
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան