Մենք իրոք շատ ցավում ենք զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում հայ ժողովրդի կորստի համար. Դմիտրի Վոլվաչ
«Կցանկանայ իմ խոսքը սկսել ողջ հայ ժողովրդին ուղղված ցավակցությամբ, վերջերս հայ-դրբեջանական սահմանին տեղի ունեցածի կապակցությամբ: Մենք իրոք շատ ցավում ենք այն կորուստների համար, որը հայ ժողովուրդը կրել է զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում»,-«Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի սրահում ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը:
Նա ուժ և կորով մաղթեց հայ ժողովրդին՝ այդ դժբախտությունը հաղթահարելու և հետագայում էլ ապրելու և զարգանալու համար:
ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալը ներկայացրեց սեպտեմբերի 19-ին ավարտված «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» 9-րդ ֆորումի արդյունքները:
Դմիտրի Վոլվաչը հիշեցրեց, որ նախորդ տարի կայացած 8-րդ ֆորումում կողմերը համագործակցության ծրագիր են մշակել, որը ստորագրվել է դեկտեմբերին, իսկ այս ֆորումին մշակվել է փոխգործակցության մանրամասը պլան:
«ՌԴ-ի մոտ 30 տարածաշրջան ներգրավաված է Հայաստանի հետ ակտիվ տնտեսական համագործակցության մեջ, որը փաստացի ՌԴ-ի բոլոր տարածաշրջաններն են»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ ֆորումի ժամանակ ներկայացվել են մինչև 2027 թվականը ռեգիոնների զարգացման համակարգային պլանները և նախորդ օրը ստորագրվել է համագործակցության միաջոցառումների պլանը:
«2016 թվականից հետո Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է 2 անգամ՝ չնայած համաճարակին, ՌԴ ԲՈւՀ-երում Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների թիվն նույնպես կրկնակի է ավելացել»,-տեղեկացրեց Դմիտրի Վոլվաչը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցությունն ինչպես պետական, այնպես էլ տարածաշրջանային առումով զարգանում է և ընդունված պլանով նախատեսված 83 միջոցառումները կհասցվեն 150-200-ի, որոնք կընդգրկեն ոչ միայն տնտեսությունը, այլև մշակույթի, երիտասարդության ոլորտները, կրթությունը և զբոսաշրջությունը:
«Եթե այս տարի առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր առևտրաշրջանառությունը 42 % է եղել, ապա հունվար-հուլիսին աճի տեմպերը մոտ հասել է 50 %-ի»,-հայտնեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:
Նա նաև շատ լուրջ համարեց Հայաստանի տնտեսության աճը, որը երկնիշ թվերով է չափվում:
«Այդ համագործակցությունն ու ձեռքբերումներն ավելացնելու համար պետք են ռազմավարական փաստաթղթեր, որոնք մենք ստորագրում ենք»,-հայտնեց ՌԴ պաշտոնյանը և տեղեկացրեց, որ նախորդ օրը փոխվարչապետերի կոմղից նաև ստորագրվել է «ՀՀ-ի և ՌԴ-ի մինչև 2025 թվականի տնտեսական համագործակցության ծրագիրը, որը ստրատեգիական պլանավորման ավելի համընդգրկուն փաստաթուղթ է, որոում հաշվի են առել ժամանակակից իրողություները և պահանջները, ինչպես նաև երկրների տարածաշրջանների աճող հետաքրքրությունները:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն ու Հայաստանը երկկողմ կապերը հասցրել են դաշնակցային բարձր մակարդակի. Պուտին
- Փաշինյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում