ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի 5 միլիարդ եվրոյի վարկը
ԵՄ խորհուրդը երեքշաբթի պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական վարկ տրամադրելու որոշումը։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Խորհուրդն այսօր շտապ հավանություն է տվել Ուկրաինային 5 միլիարդ եվրո լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշմանը»,-ասվում է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ այդ օգնությունը Կիևին կտրամադրվի «երկարաժամկետ վարկերի տեսքով՝ արտոնյալ հիմունքներով»։
Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։
Փաստաթղթում նշվում է, որ այս վարկը «ներկայացնում է 2022 թվականի մայիսի 18-ին Եվրահանձնաժողովի հայտարարած և հունիսի 23-24-ը Եվրախորհրդի հաստատած մինչև 9 միլիարդ եվրոյի Ուկրաինային մակրոֆինանսական աջակցության իրականացման երկրորդ փուլը:
Նախորդ շաբաթ ԵՄ-ն հայտնել էր, որ 9 մլրդ եվրո ընդհանուր գումարից 1 մլրդ եվրոն արդեն հատկացվել է։
ԵՄ-ում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան իր հերթին ասել է, որ ԵՄ հաջորդ հանդիպմանը ֆինանսների նախարարության ղեկավարների մակարդակով կձգտի համաձայնություն ձեռք բերել Ուկրաինային ևս 3 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան