ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը Հայաստանից մեկնել է Մոսկվա
ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքների արդյուքներով: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում է առաջապահ խումբը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարՍուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումներ իրականացնելու առաջարկների մասին»,-հայտնել են մամուլի ծառայությունից։
Նրա տեղեկացմամբ, մշակված առաջարկները «ուղղված են առաջացած լարվածության թուլացմանը»։
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը մեկնել է Մոսկվա, հավելել են Միացյալ շտաբից։
Սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ Հայաստան ուղարկելու մասին։ Բացի այդ, նիստում որոշվել էր ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի զինվորական անձնակազմից ստեղծել աշխատանքային խումբ պատասխանատվության գոտում իրավիճակին մշտապես հետևելու համար։ Սեպտեմբերի 15-ին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին
- ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է հղել
- «Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
- ՀԱՊԿ-ն կարևոր դեր կխաղա իրադրության կայունացման գործում․ Սերգեյ Կոպիրկին
- ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը Հայաստանում է
- ԵԱՀԿ ԽՎ-ն միանում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչերին
- ՀԱՊԿ առաքելությունն այսօր երեկոյան Երևան կժամանի
- ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
- ՀԱՊԿ առաքելությունը դեռ Հայաստանի և Ադրբեջանի սահման չի հասել. Պեսկով