Մեկնարկել է Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
Այսօր մեկնարկում է սեպտեմբերի 24-ին կայանալիք Ազգերի Լիգայի Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին։
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։
Ըստ ՀՖՖ-ի՝ անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաև Վ. Սարգայանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։
Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։