Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են 200 ռազմագերի փոխանակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են 200 ռազմագերի փոխանակել։ Էրդողանն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Թուրք առաջնորդի խոսքով՝ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։
«Սա իմ տպավորությունն է, քանի որ հիմա ամեն ինչ բավականին խնդրահարույց է ընթանում։ Կողմերի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կփոխանակվեն 200 ռազմագերի։ Կարծում եմ, որ կարևոր քայլ առաջ կկատարվի»,-ասել է Էրդողանը։
Միաժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք բանտարկյալներն արդեն փոխանակվել են, եթե ոչ, ապա երբ այն կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանական «Գերան-2» ԱԹՍ-ները փոխո՞ւմ են ուկրաինական պատերազմի ընթացքը
- ՆԱՏՕ-ն Ուկրաինային աջակցություն է խոստացել նույնիսկ ձմեռային պայմաններում
- ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է F-16 կործանիչների, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, Grey Eagle անօդաչուների մատակարարումը.
- Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
- Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել Անկարային օգնել վերադարձնել ռազմագերիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին