Ո՞ւմ եք դուր գալիս, որ հերոսի մորը քաշում եք. Վարդևանյան
«Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, ոստիկանությունը ծառայում է օրենքին, իրավունքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին, ոչ թե՝ ինչ է մեկն ուզում է գալ Եռաբլուր, ուզում է այդ ժամանակ իրեն շատ հանգիստ զգա, որևէ թթու խոսք չասեն»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ խոսելով այսօր Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ոստիկանության գործողությունների, նրանց բերման ենթարկելու մասին։
«Ցանկացած հանրային գործունեություն իրականացնող գիտակցում է, որ իր նկատմամբ էլ կա դժգոհոթյուն, ես էլ, որ գալիս եմ, գիտեմ՝ մի ծնող կարող է գալ ու ինձ նախատի, քննադատի, ես էլ գլուխս կախ պետք է լսեմ, որովհետև ո՞վ ենք մենք այդ մարդկանց առաջ։ Ո՞վ ենք մենք մեր ապրածով, կյանքով։ Ոչինչ ենք իրենց առջև, որովհետև իրենք կարողացել են նման մարդկանց դաստիարակել, նման հերոսների։
Սա անկախության օր չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ այստեղ օրենքը, իրավունքը չէ, ավելի բարձր արժեքներ էլ կան։
«Ո՞ւմ եք դուր գալիս դրանով։ Ի՞նչ եք դուք դրանով շահում, ի՞նչն է դրանից ձեր կյանքում ավելի լավ լինելու, որ դուք հերոսի մորը քաշեք։ Ախր…
Ծնողների դեպքում նման վարքագիծը իսկապես չեմ կարողանում հասկանալ։ Բարոյական ի՞նչ ճգնաժամի մեջ պետք է գտնվենք, որ արդեն նման տեսարան տեսնենք սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը։ Իսկ այնպես է ստացվել, որ Հայաստանի պատմության ճակատագիրն էլ այնպիսին է, որ մշտապես մեր ցանկացած ձեռքբերման համար արյուն է թափվում, կյանքի գնով է լինում ամեն ինչը։ Դրա անմիջական մասնակից, ամենամեծ նվիրումը տված մարդկանց նկատմամբ ուժ կիրառվի՞»,-ասաց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրից խնդրեցինք երկնավորից՝ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը. Վեհափառ
- Սրբապի՛ղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, նրանց սպանեցիր, հիմա էլ դերասանի նման չոքում ես. զոհվածի հայրը՝ Փաշինյանին
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Զոհված զինծառայողները մայրերն Անահիտ Ավանեսյանին թույլ չեն տալիս ծաղիկներ դնել շիրիմներին
- Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- Զոհված զինծառայողների՝ «Եռաբլուրից» բերման ենթարկված մայրերից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ. փաստաբան
- «Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք՝ ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան մեր զինծառայողները»
- Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան