Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ցավոք, ինքներս մեզ վրա ենք զգում` որքան կործանարար է վտանգը, երբ պետության ներսում պաշտոնն ու անձնական շահերն առավել են դասվում, քան երկրի անվտանգությունն ու պետականությունը:
Ինքներս ենք մեզ վրա զգում` որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», երկիրը կառավարողներն օտարանում են քաղաքացուց ու զբաղվում իշխանավեճով, երբ իրականացվում է հասարակության պառակտում, իսկ համերաշխությունը վերածվում թշնամանքի:
Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը, որ ինչ-ինչ մարդկանց պաշտոնամոլությունն ու պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերունդի:
Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:
Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Պահը վճռորոշ է
- 31 տարի առաջ նվաճել ենք մեր երկրի անկախությունը, եկել է ժամանակը պաշտպանելու այն թշնամիներից. Ռոբերտ Քոչարյան
- Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան