Դեմիրճյան փողոցում ծառն ընկել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրա
Դեմիրճյան փողոցում քամին տապալել է հաստաբուն ծառ, որն ընկել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրա: Դեպքի մասին լուսանկար է հրապարկվել համացանցում։
ՀՀ ԱԻՆ-ից էլ տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16։00-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Չարենցավան քաղաքում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:
Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ մոտ երկու ժամ առաջ մայրաքաաղաքում ուժգին քամի տեղի ունեցավ։ Արդյունքում փլուզվեց նաև Սուրմալու տոնավաճառի պատը։ Կան տուժածներ, որոնք այժմ բուժօգնություն են ստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան