Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
Կարմիր բերետավորների միջոցով Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանության տանելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանության մի քանի ներկայացուցիչներ հասել են Եռաբլուր զինվորական պանթեոն, լուսանկարվել, ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Ոստիկանության բռնի գործողություններից զայրացած ծնողները պաշտոնյաների գնալուց հետո Եռաբլուր զինվորական պանթեոնում հեռացրեցին պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելու վերաբերյալ հինգ տողանոց հաղորդագրությանը վարչապետի աշխատակազմում 18 լուսանկար են կցել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան