ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հանրաքվեներ անցկացնելու ֆոնին Զելենսկին խոսում է Էրդողանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Լուրը հայտնում է rbc.ru-ն:
«Մենք քննարկել ենք անվտանգության ընթացիկ խնդիրները»,- գրել է Զելենսկին Twitter-ում։ Նա մանրամասներ չի հայտնել։
Սեպտեմբերի 20-ին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի և Զապորոժիեի շրջանների իշխանությունները հայտարարեցլ են սեպտեմբերի 23-27-ը Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու մասին։
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը, և Կիևը պետք է փոխըմբռնման հասնի Մոսկվայի հետ, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն։
Էրդողանն ասել է, որ Ուզբեկստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Պուտինի հետ, որոնց ընթացքում հասկացել է իր ձգտումները։ Նա մատնանշել է, որ հակամարտող կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել գերիների փոխանակման վերաբերյալ, մշակվում է գյուղմթերքները շուկաներ արտահանելու հարցը։ «Դրանք, իհարկե, լավ զարգացումներ են, բայց Ուկրաինան պետք է նույն փոխըմբռնման մեջ լինի Ռուսաստանի հետ»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը PBS-ին տված հարցազրույցում։
Պուտինը սեպտեմբերի 16-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը Ուկրաինայում հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար, սակայն Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի 5 միլիարդ եվրոյի վարկը
- Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են 200 ռազմագերի փոխանակել
- Իրանական «Գերան-2» ԱԹՍ-ները փոխո՞ւմ են ուկրաինական պատերազմի ընթացքը
- Եւս մեկ ուկրաինացի երգիչ չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը` ի պաշտպանություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները