Իրանն առաջիկայում օրական 9 մլն խմ ռուսական գազ կգնի. մատակարարումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով
Իրանն առաջիկայում կարող է իր կարիքների համար Ռուսաստանից օրական մոտ 9 միլիոն խորանարդ մետր գազ գնել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Իրանի նավթի նախարարությանը։
Մատակարարումները կիրականացվեն Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) և «Գազպրոմի» կողմից մոտ 40 մլրդ դոլար արժողությամբ ստորագրված էներգետիկ համագործակցության մասին հուշագրի շրջանակում։
Գործակալության տվյալներով՝ Իրան գազի մատակարարումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, նախատեսվում է օրական գնել 6 մլն խմ գազ՝ Իրանից այլ երկրներ սվոպ մատակարարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում