Ուժգին քամու հետևանքով Երևանում տապալվել են մոտ 50 հաստաբուն ծառեր․ ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է․
«Այսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ հիսուն հաստաբուն ծառեր՝ որոշ հատվածներում խոչընդոտել երթևեկն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր։
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան