ՄԻՊ. Եռաբլուրում տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը քիչ առաջ արձագանքել է այսօր վաղ առաբոտյան Եռաբլուր զինվորական պանթոենում Արցախյան երրորդ պատերազմում անմահացած զինծառայողների ծնողների նկատմամաբ ոստիկանության գործողություններին։
Նա գրել է.
«Այսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել Ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։
Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։
Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, և դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին
- Սրբապի՛ղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, նրանց սպանեցիր, հիմա էլ դերասանի նման չոքում ես. զոհվածի հայրը՝ Փաշինյանին
- «Այս խայտառակության հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա»
- Էլինար Վարդանյան. Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել
- «Ծնողները թույլ չեն տվել, որպեսզի, իրենց կարծիքով, իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը գա իրենց զավակների շիրիմներին». փաստաբան
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները