Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Զորակոչին կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում, նրանք լրացուցիչ ուսուցում կանցնեն՝ հաշվի առնելով Ուկրաինայի հատուկ գործողության փորձը։
Երկրի ղեկավարի խոսքով, մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն այսօր։
Հատուկ ռազմական գործողություններին մասնակցող մոբիլիզացված ռուսները կճարվեն և կստանան պայմանագրային ծառայողի կարգավիճակ:
Վլադիմիր Պուտինն այսօր հանդես է եկել տեսաուղերձով, որում խոսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման և Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի 5 միլիարդ եվրոյի վարկը
- Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են 200 ռազմագերի փոխանակել
- Ուկրաինան 1,5 միլիարդ դոլարի դրամաշնորհային օգնություն է ստացել ԱՄՆ-ից
- ՆԱՏՕ-ն Ուկրաինային աջակցություն է խոստացել նույնիսկ ձմեռային պայմաններում
- ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է F-16 կործանիչների, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, Grey Eagle անօդաչուների մատակարարումը.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին