ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
Մոսկվայից Երևան, Ստամբուլ, Բաքու և մոտակա երկրների այլ քաղաքներ չվերթների տոմսերն ավարտվել են Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո: Այդ մասին հայտնում է РБК-ն։
Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։ Երևանի տոմսերը հասանելի են միայն 24-ից (62 հազար ռուբլի):
«Աերոֆլոտ»-ից Բաքու ուղիղ չվերթի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ և 74,5 հազար ռուբլով։
«Աերոֆլոտ»-ը հայտարարել էր, որ մասնակի մոբիլիզացիայի ֆոնին ավիատոմսերի վաճառքի սահմանափակումներ չի մտցնում.
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիա, համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է։ Նախագահի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին