Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանն ունեցել է 5937 զոհ
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնություն ունեցել է 5937 զոհ։ Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չեմ կարող չասել, որ մենք երկար ժամանակ չենք խոսել այս մասին՝ մեր կորուստների մասին: Հատուկ գործողության ընթացքում մեր կորուստները կազմել են 5937 մարդ»,- ասել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ զինծառայողները խիզախորեն կատարում են իրենց պարտականությունները. Միաժամանակ նա հատկապես կարևորել է բժիշկների աշխատանքը. «Վիրավորների 90 տոկոսից ավելին վերադարձել է ծառայության»,- հավելել է նա։
Շոյգուն նաև նշել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում կզորակոչվի 300 000 պահեստազորային։
Ըստ նրա՝ մասնակի մոբիլիզացիան նախատեսում է հավաքագրել միայն նրանց, որոնք ծառայել են և ունեն ռազմական մասնագիտություն։ «Նրանք, ովքեր արդեն ծառայում են, չեն ուղարկվի հատուկ գործողության գոտի։ Ուսանողները ևս մոբիլիզացիայի ենթակա չեն»,- նշել է Շոյգուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան