Սի Ցզինպինը հրամայել է բանակին կենտրոնանալ մարտական գործողությունների պատրաստվելու վրա
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (PLA) պետք է կենտրոնանա իրական մարտերի պատրաստվելու վրա: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ չորեքշաբթի այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ՝ չորեքշաբթի Պեկինում Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ սեմինար է անցկացվել ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխումների վերաբերյալ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որը նաև զբաղեցնում է ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը, մի շարք հանձնարարականներ է տվել սեմինարի մասնակիցներին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ Սի Ցզինպինը մասնավորապես ընդգծել է, որ զինված ուժերը պետք է «կենտրոնանան իրական ռազմական գործողություններին մասնակցելու պատրաստվելու վրա»։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հայտարարել է նաև բարեփոխումների՝ նախօրոք ուրվագծված նպատակների իրականացման ճանապարհին անշեղորեն հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը պատրաստվում է մինչև 2027 թ. ռազմական ճանապարհով «տիրանալ» Թայվանին. ԿՀՎ
- Չինաստանում կրկին լոքդաուն է
- Չինաստանի Չենդուն քաղաքի 21 միլիոն բնակչի փակել են տանը
- ՄԱԿ-ը Չինաստանին մեղադրում է Սինցզյանում ույղուրների (թյուրքերի) դեմ հանցագործությունների մեջ
- ԱՄՆ-ը պատերազմի շեմին է Ռուսաստանի և Չինաստանի հետ. Քիսինջեր
- Չինաստանը Թայվան այցելելու համար պատժամիջոցներ է կիրառել Լիտվայի տրանսպորտի նախարարության դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա