«Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է․ ԱԻՆ խոսնակ
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- հայտնում է նա։
ԱԻՆ-ից նաև տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների, կա 3 տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Ականատես Սամսոն Գրիգորյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՝ գրելով․
«Քամուց փլվեց Սուրմալույի վթարային շենքի պատը՝ պայթած շենքի պատը, որը չէին քանդել»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը բողոքարկել է «Սուրմալու»-ի փոխտնօրենին չկալանավորելու դատարանի որոշումը
- Նախատեսվում է աջակցություն` «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց
- «Սուրմալու»ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է
- Երևանի դատախազը միջնորդագիր է ուղարկել «Սուրմալու» ԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու համար
- «Սուրմալու»-ի պայթյունից երկու տուժած դեռ հիվանդանոցում է
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվեցին
- «Ժողովուրդ». Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ
- «Սուրմալու»-ի պայթյունի գործով արդեն տուժող է ճանաչվել 50 անձ, իսկ մեղադրյալ չկա
- «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 3-ը դեռ բուժում է ստանում
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ երկու քաղաքացի անհետ կորած է համարվում
- Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան